Թիմում անախորժություններ էին, սակայն Զիդանի ներկայությունը վերջ դրեց այդ ամենին. ՎալդանոBarometer.am-ը գրում է.

 "Ռեալ"-ի նախկին խաղացող և տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է Զինեդին Զիդանի աշխատանքի մասին, որպես "արքայական ակումբ"-ի գլխավոր մարզիչ:

"Զիդանը միավորեց "Ռեալ"-ը: Թիմում անախորժություններ էին, որտեղ ներգրավված էին խաղացողներ, լրագրողներ, երկրպագուներ: Սակայն Զիդանի ներկայությունը վերջ դրեց այդ ամենին: Այստեղ դարձյալ սկսեցին ժպտալ, ինչն ինձ զարմացրեց: Դատելով Զիդանի համեստությունից, չէի սպասում, որ նա կկարողանա այդքան արագ կարգավորել մթնոլորտը",- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել