Newmag.am-ը գրում է.
Բրոդսկու կյանքը հեշտ չի եղել. մեղադրանք հասարակությանը անպիտան լինելու համար, դատավարություն, աքսոր Արխանգելսկ, էմիգրացիա: Բայց գրել նա ոչ մի պարագայում չի դադարել: Իոսիֆ Բրոդսկին 5 ռուս գրողներից է, որ արժանացել է Նոբելյան մրցանակի: Նրա պոեզիան գրեթե միշտ զարմանք է առաջացնում ու ազատության զգացում ներարկում: Նրա տողերը ստիպում են նայել իրականությանը բաց աչքերով և փշրում են կարծրատիպեր: 4 պատերը չլքելու նրա պատճառներն էլ այդպիսին են` աբսուրդային իրական:
- Դռնից այն կողմ ամեն ինչ անիմաստ է: Այնտեղ չափից շատ ուրախություն կա, որի հետ դու ոչ մի առնչություն չունես:
- Դռնից այն կողմ տարածությունը միջանցք է: Այնտեղից կաղամբի ու դահուկի յուղի հոտ է գալիս:
- Սենյակում շատ հետաքրքիր բաներ կան: Օրինակ` պատերը, պահարանը, աթոռը:
- Հնարավորությունը, որ քեզ հետ ինչ-որ հետրաքրքիր բան կպատահի, քիչ է: Դու միևնույնն է հետ կգաս, միայն թե տրամադրությունդ կփչանա:
- Կարող ես չամաչել քո արտաքին տեսքից: Կարող ես պարել` հագիդ մեն միայն վերարկու ու կոշիկ: Ոչ ոք չի իմանա` ինչ տեսք ունես:
- Դրսում Ֆրանսիան չէ, որտեղ փողոցները հաճելի են բուրում անգամ վատ եղանակին:
- Սա պարզ միջոց է պատնեշավորվել քրոնոսից, կոսմոսից, էրոսից, ռասսայից ու վիրուսից:
Ու նաև մի քանի խոսք կյանքի այլ իրավիճակների համար
Այժմ և հետագայում աշխատեք բարի լինել ձեր ծնողների հանդեպ:
Այս լույսի տակ կամ ավելի ճիշտ՝ խավարի, դուք պետք է սովորեք հույսը սեփական տան շիլայի վրա դնել, այսինքն՝ ինքնուրույն կառավարել աշխատանքը, առնվազն դրա մի մասը, որը ձեզ հասանելի է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



