Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 28-ին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Իր նամակում Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ կապերը. «24 տարում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից սկսած, մենք ստեղծել ենք ուժեղ, ռազմավարական գործընկերային կապեր՝ հենված փոխադարձ բարեկամության ու փոխադարձ շահերի վրա»:
Նեթանյահուն ընդգծել է, որ Իլհամ Ալիևի նախագահության ժամանակ Ադրբեջանի հետ հարաբերությունները հասել են նոր մակարդակի, և վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև գործընկերային կապերը կընդլայնվեն նաև հետագայում:
Նեթանյահուն հույս է հայտնել, որ այս տարի կկարողանա այցելել Ադրբեջան, ինչի շուրջ պայմանավորվել է Ալիևի հետ: