Պոնչո բալիկը կանգնած էր բակում, թաղի երեխաները անընդհատ ծաղրում էին նրան` շալվարն էին իջեցնում, կտցնում էին գլխին, բլդուխ անում, թարս թաթալոշում, քացով խփում էին մյուս պոնչո թշերին:
Իսկ ինչ էր անում սույն պոնչո բալիկը?
Ի պատասխան բազմաթիվ մինիստորացումների` նա դատապարտում էր թաղի երեխաներին, կոչեր էր անում, բողոքում էր բեսեդկում նստած տարեցներին, որոնք իրենց կողմից ևս նախատում էին թաղի երեխաներին:
Եվ այս ամենը կրկնվում էր ամեն օր: Պոնչոյին դոմփում էին, իսկ նա խրոխտ հայացքով պուլպուլակի բարձր ամբիոնից կոչեր էր անում: Ու կարևորը այստեղ այն չի, որ պոնչոն այդկերպ ամրագրում էր իր տուֆտա գյադա լինելու ճակատագիրը, այլ այն, որ նրան թվում էր, թե իր արածը համարժեք պատասխան է ստորացնողներին...
Հ.Գ. Մեկ մեկ իրոք մտածում եմ, թե ովքեր են ավելի վտանգավոր` ծայրահեղ անգրագետ, թե գրագետ, բայց ծայրահեղ անողնաշար պաշտոնյաները?