30 տարի անց դպրոցական պատմության գրքերում կհերոսացնեն նրանց ում պատճառով իրական հերոսները այլևս մեր կողքին չեն:
Եթե պատերազմից ընդամենը օրեր անց կոծկեցին աղաղակող բացթողումներն ու հանցավոր թերությունները և խեղաթյուրեցին ռեալ ինֆորմացիան, ապա տարիներ անց ամեն բան կներկայացվի այնպես, որ մենք կսկսենք կասկածել սեփական տեսողության ու լսողության վրա:
Եթե այսօր ստորաքարշ գրչակները, սեփական ինքնասիրությունը կորցրած, փորձում են սպիտակ մածունը սևի տեղ ներկայացնել, պարզ է, որ նրանց սերունդներն էլ դաստիարակվելու են իրենց ծնողների հոգեբանությամբ:
Երեկ ամբողջ օրը Եղիշեն դարձել էր անեկդոտների ու հումորների գլխավոր հերոսը, ու դեռ հարց է թե Տղմուտի ափերից մինչև մեզ հասած ինֆորմացիան ժամանակին ինչ կարգի է ֆիլտրվել:
Պետք չի զոհված հերոսների դափնիները սեփականաշնորհել, պետք չի շարունակել ժողովրդի դեմ ձեր իսկ սանձազերծած պայքարը:
Ապրիլյան քառօրյան մեկ անգամ ևս ապացուցեց բոլորի էությունը:
Հ.Գ.Պատերազմը դեռ չի ավարտվել: