Արամ Մանուկյան… ձեռքերս դողում են նույնիսկ անունը գրելիս… Մենք, որ մեզ դրել ենք մեծերին հարգող, հիշողների տեղ, մոռանում ենք նրանց, ում պիտի հիշենք…
Դեդ Հասանի մահը այնքան ծեծվեց, որ ես ուղղակի հոգնեցի, ու միայն ես չէ…
Ով գիտի որ այսօր՝ հունվարի 29-ին, Արամ Մանուկյանի մահվան օրն է: Քչերը… Իսկ նա իր կյանքի դեռ կեսին չհասած ամբողջ կյանքը մեզ, մեր երկրին նվիրաբերած մահացավ: Մահացավ գերիների ճամբարում, բծավոր թիֆից, Երևանում, իր պաշտելի Ռոստոմից հեռու, իր ջանքերով ստեղծած ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ այդքան կարճ վայելելով:
Այսօր իբրև հարգանքի նշան ամեն տարի մայիսի 28-ին գնում ենք Սարդարապատ, բայց մեզնից քանի՞սն են գնում Արամ Մանուկյանի շիրիմին այցելելու: Մենք ճոխ սեղանների առաջ «մի կտոր» հաց ենք ուտում, բայց նույնիսկ Արամ Մանուկյանի անունը չենք հիշատակում:
Սիրելի, հարգարժան մեծահասակներ ջան, դուք, որ ամեն քայլափոխի մեզնից եք բողոքում, հիմա ինչ կասեք՝ ինչ տեսնում ենք, սովորում ենք, ինչ կա գրված դասագրքերում Արամ Մանուկյանի ու Չե Գևարայի մասին, որ մենք ոգևորվենք, հետաքրքրվենք ու նրանց գաղփարներով առաջնորդվենք:
Հարգում, խոնարհվում եմ քո առջև, ՄԵԾ ՀԱՅ: Քո գաղափարներով եմ առաջնորդվում ու լավ եմ անում, որ այսօրվա սուտ քաղաքավորության ու «եղբայրության» փոխարեն հեղափոխականների հեղափոխական գաղափարներն են ինձ առաջ մղում, դեպի կյանք, դեպի առաջ, դեպի երանելի ՀԱՅՐԵՆԻՔԻն հասնելը…
Ես հավատում եմ: Այո՛, հավատում ու աղոթում եմ, իմ ամեն երրորդ մոմը այս խնդրանքն է դեպի Աստված տանում: Հավատում եմ, որ ամեն բան լավ կլինի, որ ինձ կտան այն, ինչ իմն է, իմ հողերը՝ իմը՝ պարտավոր են, որ իմ հարազատները ետ կգան ՀԱՅԱՍՏԱՆ ու կասեն «Սիրում ենք քեզ, դու ամենալավ երկիրն ես»…
Ես պայքարում եմ….
Ոչ մեկ ինձնից իմ հավատը չի կարող խլել…
Արմավիրի համար 1 ավագ դպրոցի սան Լենա Աշոտի Զաքարյան, 16 տարեկան



