Ռուսաստանում ներման արժանացած ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ Ղրիմը կվերադարձվի Կիևի իրավասության ներքո Երրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
«Եթե Երրորդ համաշխարհային պատերազմ լինի, ապա Ղրիմը կվերադարձվի։ Եթե Երրորդ համաշխարհային պատերազմ չլինի, Ղրիմը միևնույն է՝ կվերադառնա, սակայն միջազգային իրավունքի վրա որևէ աշխատանքով, որը կստիպի մարդկանց հասկանալ, որ իրենք սխալ են գործել»,- ասել է նա։
Սավչենկոն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել դառնալու Ուկրաինայի նախագահ, քանի որ ժողովուրդն է դա ցանկանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել