Lurer.com-ը գրում է.

Տոկիոյի Հանեդա օդանավակայանում մայիսի 27-ին առնվազն 292 չվերթ է չեղարկվել թռիչքային գոտում Korean Air ավիաընկերության Boeing 777 ավիահանրանավի շարժիչի բռնկման պատճառով:

Մայիսի 27-ին տեղի է ունեցել Korean Air ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ավիահանրանավի ձախ շարժիչի բռնկում: Հանրանավը թռիչքի համար գետնավարել է դեպի թռիչքավայրէջքային գոտի, երբ հայտնաբերել են, որ ծուխ է հայտնվել թևի շրջանում: Բոլոր 319 ուղևորներն ու անձնակազմի անդամները շտապ տարհանվել են վթարային փչովի սանդուղքով: Ինքնաթիռը 2708 չվերթով պետք է Տոկիոյից մեկներ Սեուլ:

Չնայած օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտիների մեծ մասի աշխատանքի վերսկսմանը, պատահարի պատճառով չվերթերը չեղարվկել են, ավելի քան 50 հազար ուղևորներ իրենց վրա զգում են օդանավակայանի աշխատանքի խախտման ազդեցությունը:

Ոստիկանության տեղեկատվությամբ՝ այս ժամին ահաբեկչական գործողության փորձի կասկածներ չկան: Կրակը մարվել է: Ոստիկանությունը և հրշեջները պարզում են պատահարի պատճառները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել