Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին անվանական ատրճանակ է նվիրել Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական կապերի ամրապնդման հարցում ունեցած ավանդի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին Կադիրովը գրել է Instagram-ի իր էջում:

«Ես հանդիպեցի Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևի հետ: Նա ինձ շնորհեց «Զաֆար» անվանական ատրճանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Նվերն ստացել եմ «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական կապերի ամրապնդման հարցում առանձնահատուկ ծառայությունների համար»,- գրել է Կադիրովը:

Նա նաև տեղեկացրել է, որ Գրոզնիում ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր:

«Մենք վստահություն ենք հայտնել զարգացնել հարաբերությունները, առաջ շարժվել՝ օգտագործելով ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի Չեչնիայի Հանրապետության փորձը: Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերին»,- նշել է Կադիրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել