Երբեմն թվում է, թե մենք այնքան բան ենք տեսել այս կյանքում, որ էլ ոչինչ չի զարմացնի մեզ: Եվ հանկարծ հայտնվում է մեկն ու փաստում, որ գետաձու կաթը վարդագույն է: Անհավատալի է, չէ՞: Ելակի ֆրեշի նման վարդագույն:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստեր, որոնք ուղղակի կապշեցնեն Ձեզ:
1. Մեղրը երբեք չի փչանում: Ոչ մեկ տարուց, ոչ երկու. երբե՛ք:
2. Turritopsis Nutricula կոչվող մեդուզան միակ կենդանի օրգանիզմն է Երկիր մոլորակի վրա, որը կենսաբանորեն անմահ է:
3. Կապույտ կետի սիրտն այնքան մեծ է, որ մարդը կարող է լողալ դրա զարկերակների մեջ.

4. Սակայն այդ նույն կետի կոկորդը փոքրիկ ափսեի չափ ունի:
5. Աշխարհում յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում մոտ 1,6 մլն մրջյուն: Բոլոր մրջյունների ընդհանուր զանգվածը հավասար է բոլոր մարդկանց զանգվածների գումարին:
6. Ութոտնուկը երեք սիրտ ունի:
7. Սատուրնի և Յուպիտերի վրա անձրևն ադամանդների տեսքով է տեղում:
8. Ահա թե ինչպիսի տեսք կունենար երկինքը, եթե Յուպիտերը Երկրից նույնքան հեռավորության վրա գտնվեր, երքան Լուսինն է.

9. Մարդու մարմնում բակտերիաները բջիջներից 10 անգամ շատ են:
10. Ֆրանկենշտեյնը ոչ թե հրեշի անուն է, այլ այն ստեղծողի:
11. Ավազը մանրադիտակով այսպիսի տեսք ունի.

12. Ցածր լուսավորության մեջ կարդալը կամ մթության մեջ համակարգչի լույսը չեն կարող ոչ մի վատ ազդեցություն ունենալ տեսողության վրա:
13. Օքսֆորդի համալսարանն ավելի հին է, քան Ացտեկների կայսրությունը:
14. Ոչ ոքի երբեք չի հաջողվել աֆրիկյան փիղ ընտելացնել:
15. Աջ կողմի նկարում ցույց է տրված Երկիր մոլորակի վրա այրվող լուցկի, իսկ ձախում պատկերված լուցկին վառվում է զրոյական գրավիտացիայի միջավայրում.

16. Քնի պակասը ստիպում է մարդկանց օրվա ընթացքում իրենց թշնամիներով շրջապատված զգալ:



