Նոր հետազոտությունների համաձայն ֆեյսբուքում տղամարդիկ ավելի ագրեսիվ վարք են դրսևորում, քան կանայք։
New Yorks Stony Brook University-ն համակարգչային ծրագրի միջոցով հետազոտել է ֆեյսբուքի 65.000 օգտատերերի էջերը(10 միլիոն ստատուս ու մեկնաբանություն) ու պարզվել է, որ կանայք ֆեյսբուքում ավելի ջերմ ու հաճելի են, քան տղամարդիկ, ովքեր դրսևորել են ագրեսիվ վարք ու ավելի շատ թշնամաբար են տրամադրված եղել իրենց գրառումներում։
Ծրագիրը շատ լավ է մշակված, քանի որ 90 տոկոս հավանականությամբ կարողացել է ճիշտ ասել օգտատիրոջ սեռը։
Իգական սեռի մոտ գերակշռել են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «երջանիկ, ծննդյան օր, երախտապարտ, փոքրիկ, դուստր», իսկ արական սեռի մոտ՝ «ազատություն, հաղթանակ, մենամարտ, թշնամի բառերը։
Հայկական բառերը գեներացնելու ճշտությունը չգիտեմ, բայց իմ պռոֆիլն էլ ճիշտ կռահեց՝ 90 տոկոս հավանականությամբ արական սեռի էջ է, ով 21-39 տարեկան է։
Էս էլ լինքը՝ կարող եք դուք էլ փորձել, հետաքրքիր ա՝ ինչքանով ճիշտ կլինի հայ օգտատերերի մոտ https://wwbp.org/agegender
Դժվար, թե ինչ-որ մեկը չիմանա իր սեռը, բայց հետաքրքիր ա, թե որ սեռին բնորոշ գրառումներ եք անում ))))