Barometer.am-ը գրում է.
Ընդմիշտ թողնում են ծխելը նրանք, ովքեր անում են դա հեշտ և վճռական.
1.Ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններ. չարորակ ուռուցքներ, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, շնչառական ուղիների հիվանդություններ, նյարդային խանգարումներ, մարսողական խնդիրներ և այլն:
2.Երեխաները նմանակում են Ձեզ. եթե երեխան վաղ մանկությունից տեսնում է, որ ծնողները ծխում են, հավանականությունը շատ մեծ է, որ մեծանալով՝ նա էլ է սկսելու ծխել:
3.Ծխախոտը ոչ մի առավելություն չունի. ծխախոտի առաջարկը ստեղծվում է դրա՝ կախվածություն առաջացնելու շնորհիվ, հիշեք ինքներդ Ձեզ այն ժամանակ, երբ դեռ չէիք ծխում, մի՞թե ձեր կյանքն ավելի երջանիկ է հիմա, ոչ: Դուք միայն շարունակում եք անիմաստ գումարներ վատնել մի բանի համար, որը միայն վնասներ է պատճառում Ձեզ:
4.Ծխելը կրճատում է կյանքը 10-15 տարով. ծխողների մոտ ինսուլտի և ինֆարկտի հավանականությունը շատ ավելի մեծ է, քան չծխող մարդկաց մոտ: Իսկ այս հիվանդությունների հետևանքների մասին ավելի լավ է չխոսել:
Միշտ պետք է հիշել, որ դեռևս ամեն ինչ կորած չէ և, որ վերջին ծխախոտն անջատելուց հետո Ձեր օրգանիզմն ունակ է արագ վերականգանվել և առողջ "աշխատել", եթե միայն կամքի ուժ ունենաք՝ այլևս երբեք "ծխողների շարք" չվերադառնալու:
Առողջ եղե՛ք:



