Newmag.am-ը գրում է.
Ժամադրությունների հարցում տղամարդիկ բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր շատ լավ գիտեն, թե ինչպես է պետք պահել հանդիպման ընթացքում համակրանքը սիրահարության տանելով, և նրանք, ովքեր վստահ են, թե գիտեն ինչ պետք է ասեն կամ անեն, բայց ստացվում է ճիշտ հակառակը:
Հաշիվը փակելը
Անգամ չի քննարկվում, որ առաջին ժամադրության ժամանակ տղամարդը պետք է վճարի: Սա անգամ ընդունված է եվրոպական շատ երկրներում, ուր կանայք իրենք են վճարում իրենց փոխարեն և չեն էլ մտածում այլ տարբերակի մասին: Հաշիվ փակելու գործընթացը հետաքրքիր ձևով «ջրի երես» է հանում տղամարդու իրական տեսակը ու, եթե այս «քննությունը» նա չհանձնեց, ապա 98%-ով կրճատվում են հետագա հանդիպումների ակնկալիքները:
Երբեք չի կարելի հարցնել, թե ի՞նչ է պատվիրում կինը և ճաշացանկում ճշտել պատվերի թիվն ու գումարը, կանայք հիմար չեն որպեսզի այդ խորամանկությունը չնկատեն:
Երբեք չի կարելի մատուցողից կանխավ ճշտել կանխիկ կամ քարտով վճարման տարբերակի մասին, այս հարցադրումը բացահայտում է ձեր վախը, որ գուցե գումարը չի բավականացնի: Պետք է մերժել կնոջ այն առաջակը, որ հաշիվը հավասարապես փակեն: Չի բացառվում, որ կինը պարզապես «փորձում» է ձեզ, «կուտը» մի՛ կերեք:
Հաշիվը բերելուց երկար նայելը նույնպես բնորոշում է տղամարդու մանրախնդիր լինելը, ինչը կանանց մեղմ ասած դուր չի գալիս:
Անթույլատրելի է վերադարձրած գումարը երկար ու բարակ հաշվելը կնոջ ներկայությամբ և ընթացքում փողի մասին հիմար արդարացումներ անելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



