Araratnews.am-ը գրում է.
Մելբուռնի բնակիչ Մեթյու Փիրսն իր բանկային հաշիվը ստուգելիս զարմանքով հայտնաբերել է, որ հաշվեհամարին ավելացել է 123 մլն ավստրալական դոլար ($88,4 մլն), տեղեկացնում է Korrespondent-ը:
Հաշվեհամարի տիրոջը բանկից հայտնել են, որ նա կարող է գումարը փոխանցել այլ հաշվին կամ էլ վճարել ծառայությունների համար: Սակայն Մեթյուն որոշել է կապ հաստատել բանկի աշխատակիցների հետ և տեղեկացրել տեղի ունեցածի մասին:
Ավելի ուշ պարզվել է, որ Commonwealth Bank-ի աշխատակիցները սխալ են թույլ տվել: Ավստրալացուն ասել են, որ դա տեղի է ունեցել էլեկտրոնային համակարգի սխալ աշխատանքի արդյունքում, ինչը երբեմն պատահում է:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/avstralacin-banki-sxali-hetevankhov-harstacel-e-mot-90-mln-dolarov/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել