Life.panorama.am-ը գրում է.
Քեյթ Միդդլթոնի և արքայազն Ուլյամի որդին տարբերվում է իր հետաքրքրասիրությամբ։ Երկուամյա ժառանգորդը գնում է մանկապարտեզ, որտեղ գտնում է նոր ընկերների, սիրում կներդանիներին, և ինչպես արդեն պատմել է նրա մայրիկին, նա շատ է սիրում ռազմական օդային ուժերի կուրսանտներին և պատրաստվում է համալրել նրանց շարքերը։ Ինչպես երևում է, փոքրիկ Ջորջին դուր են գալիս «տղամարդկային» մասնագիտությունները։ Եվ այս անգամ էլ փոքրիկը մայրիկին ասել է, որ իրեն դուր են գալիս ոստիկանները։ Վերջին օրերին իրականացել է երեխայի երազանքը և նա շփվել է ոստիկանության աշխատակիցների հետ։ Զբոսանքի ժամանակ երեխան Քեյթին խնդրել էր մոտենալ ոստիկաններին։ Իրավապահ մարմինները ուրախ էին հյուրին և նրանք միասին զբոսնել են մոտոցիկլետով։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/05/26/prince-george/485068
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



