Araratnews.am-ը գրում է.
Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների առաջին հրատարակության բացառիկ ժողովածուն աճուրդով վաճառվել է 3,6 մլն դոլարով, տեղեկացնում է ТАСС-ը: Աճուրդն անցկացվել է Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցի կապակցությամբ:
Շեքսպիրի ստեղծագործությունների առաջին և ամենահազվագյուտ հրատարակությունը թվագրվում է 1623թ.-ին և ներառում է 36 պիես: Սկզբում այդ հրատարակությունը գնահատվում էր 1,1-1,7 մլն դոլար:
Ժողովածուն գնել է ամերիկացի հավաքորդ, ում անունը գաղտնի է պահվում:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/shekhspiri-steghtcagortcuthyunneri-zhoghovatcun-vatcharvel-e-36-mln-dolarov/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել