2019


Մինչև 4000 դոլար արժողությամբ համակարգիչների հաշվողական հնարավորությունը մոտավորապես կհավասարվի մարդկային ուղեղի հնարավորությանը (20 կվադրիլիոն հաշվարկում մեկ վայրկյանում)
Միկրոհամակագարգիչներ կտեղադրվեն գրեթե ամենուր. Հագուստի մեջ, զարդերի, կահույքի ու նույնիսկ պատերի:
Սա վերաբերում է նաև ֆոտոխցիկներին, որոնց չափերը կլինեն գնդասեղի գլխիկի չափ:
Մարդիկ կունենան վիրտուալ իրականության համակարգեր, որոնք պատկերներ կձևավորեն անմիջապես ցանցաթաղանթում:
Համակարգիչների հետ օգտատաերերը «կշփվեն» խոսքի և ժեստերի միջոցով՝ չզգալով ստեղնաշարերի կարիք:
Բոլոր ուսանողները մուտք կունենան համակարգիչ: Հիմնական ուսուցումը կլինի ադապտացված դիստանցիոն եղանակով, որոնց ուսանողներն ու դասավանդողները ներկա կլինեն հեռակա կարգով:
Կույր և թույլ տեսնող մարդիկ հնարավորություն կստանան հագնել ակնոց, որը կարտացոլի իրական աշխարհը խոսքի միջոցով:
Չլսողներն էլ կկարողանան կրել սարքեր, որոնք խոսքը կվերածեն նկարների կամ նշանների:
Ողնուղեղի վնասվածք ունեցողները կկարողանան նորից քայլել էկզոսկելետների միջոցով, որոնք կկառավարվեն ուղեղ- համակարգիչ ինտերֆեյսով կամ անմիջական հրամաններով սեփական նյարդային վերջույթներից :
Ի հայտ կգան փոխադարձ շոշափելի կապի բազմաթիվ սարքեր: Օրինակ՝ ձեռնոց, կամ նույնիսկ կոստյում, որը կհաղորդի հեռակա հպումները:
Դրանք կօգտագործվեն վիրտուալ իրականության համակարգում մարդկանց շփումը համացանցում ավելի էմոցիոնալ դարձնելու համար՝ ներառյալ վիրտուալ սեքսը:
Մեխանիկական թարգմանության համակարգերը կլինեն այնքան արդյունավետ, որ լայնորեն կկիրառվեն մասնագիտական ոլորտում ու առօրյա կյանքում:

2021

Երկրկրի մակերեսի 85 տոկոսը կունենա հասանելիություն ինտերնետին: Այն հիմնականում կլինի անլար ու անվճար: Ֆորմալ վճարը կգանձվի մեխանիկորեն:
Համակարգչային սարքերը կկարողանան իրենց ժամանակակիցներին հավասար, նույնիսկ, ավելի լավ ստեղծել արվեստի գործեր:
Տպագիր գիրքը հազագյուտ երևույթ կլինի: Տեքստերը կարդալու հիմնական միջոցը կլինի թեթև, բարակ ու բարձր որակի էկրանը:

2022

Ռոբոտները կդառնան այնքան սովորական, որքան ընտանի կենդանիները: Զարգացած երկրների կառավարությունները կսկսեն մշակել ու ընդունել մարդկանց և ռոբոտների փոխհարաբերությունները կարգավորող օրենքներ: Մի քանի տարի ավելի շուտ դա տեղի կունենա վիրտուալ կերպարների հետ, որոնց հետ մարդիկ կսկսեն ավելի հաճախ շփվել, քան իրական մարդկանց:

2024

Ավտոպիլոտային համակարգերը լայնորեն կտարածվեն մարդատար և բեռանատար մեքենաներում, հասարակական տրանսպորտում: Կլինեն երկրներ, որտեղ վարորդներին ընդհանրապես կարգելեն մեքենա վարել առանց էլեկտրոնային օգնականի: 2020-ից 2025-ի ընթացքում արդեն ի հայտ կգան անձնական օգտագործման համար նախատեսված թռչող սարքեր:

2025

Էլեկտրոնիկան աստիճանաբար կդառնա իմպլանտացվող: Մարդիկ կսկսեն պայքարել ծերացման դեմ և անընդհատ երկարաձգել կյանքը նանոռոբոտների և այլ սարքերի միջոցով, որոնք հիմա նույնիսկ անվանում չունեն դեռ:

2028

Ալտերնատիվ էներգետիկան կլինի առանցքային տեխնոլոգիան մյուսների զարգացման համար: Արևային մարտկոցները այնքան տարածված կլինեն, որ ամբողջովին կբավարարեն էներգետիկ պահանջները:

2029

Համակարգչային ծրագրերը կկարողանան ոչ միայն ամբողջովին անցնել Թյուրինգի թեստը, այլ նաև գերազանցել մարդկանց: 1000 $ արժողությամբ համակարգիչը բազմաթիվ ոլորտներում առաջ կանցնի մարդկային մտածողությունից:

2031

Շատ մարդիկ իքնակամ կդառնան կիբորգներ, իսկ տերմինը կվերանվանվի <<մարդկային էակ>>:
Ի հայտ կգան համակարգչային իմպլանտներ, որոնք ուղիղ կմիացվեն ուղեղին և կունենան նեյրոնների առանձին խումբ: Դրանք ունակ կլինեն մարդկանց գերբնական հատկություններով օժտել. Հզորացնել ընկալունակությունը, լավացնել հիշողությունը, մեծացնել արձագանքելու կարողությունն ու կրճատել սովորելու ժամանակը:

2033

Համակարգիչները կկարողանան ծրագրավորվել առանց մարդկանց միջամտության: Ինտելեկտի ոչ բիոլոգիական ձևերը կկարողանան միավորել մարդկային բանակությանը հիշողությամբ, արագությամբ և գիտելիքների փոխանակման անսահման հնարավորությամբ:
Բոլոր մեքենաները կլինեն ինքնակառավարվող: Գյուղատնտեսության ու տրանսպորտի համակարգերը նույնպես կլինեն ավտոմատիզացված:

2034

Արհեստական ինտելեկտի զարգացումը կհանգեցնի նրան, որ կսկսվեն հասարակական շարժումներ ի պաշտպանություն մեքենաների շահերի: Օրբիտալ պահպանության գլոբալ ծրագիրը արդյունավետ կերպով կկանխարգելի մետերոիդների ու աստերոիդների ընկնելը Երկրի վրա:

2038

Տրանսհումանիզմը կդառնա հիմանական ուղղություններից մեկը:
Նեյրոիմպլատները թույլ կտան շատ արագ ստանալ մասնագիտացում և այլ սպեցիֆիկ գիտելիքներ: Մարմնի բջջիջները մարդիկ կկարողանան վերածրագրավորել այլ ֆունկցիաների ու հիվանդությունների բուժման:

2041

Ինտերնետ տրաֆիկը կմեծանա հարյուրավոր միլիոններ անգամ: Որոնողական համակարգերը ներդրված կլինեն ամենուր: Հարցումներ հնարավոր կլինի ուղարկել անմիջապես ուղեղից:

2045

Ֆիզիկական անմահության առաջին ռեալիզացիան: Նանոռոբոտներն օգնում են հաղթահարել ապոպտոզը և պաշտպանում են օրգանիզմը ցանկացած նեգատիվ ազդեցությունից:

2049

Սնունդը սովորաբար կստեղծվի ձեռքի տակ եղած նյութերից նանոռոբոտների օգնությամբ: Այն հիմնականում չի տարբերվի <<բնական>> մթերքից, սակայն հնարավոր կլինի փոփոխել տարբեր ձևերի: Օրինակ՝ կարող է դառնալ ավելի շատ կամ քիչ կալորիական, փոխել ամինաթթուների, վիտամինների պարունակությունը, կամ միանգամից ստանալ ֆերմենտներ մարսողության համար: Սինթեթիկ սննդի արտադրության տեխնոլոգիան կլուծի սովի հարցն ու կանկախացնի սննդի հայթայթումը կլիմայական պայմաններից ու բնական ռեսուրսների առկայությունից:
Տարբերությունը վիրտուալ իրականության ու նրա միջև, ինչն հիմա անվանում են <<իսկական իրականություն>> ամբողջովին կջնջվի:
Դրան կհանգեցնի ինչպես հավելյալ իրականության զարգացումը, այնպես էլ այն փաստը, որ գործնականում յուրաքանչյուր ֆիզիկական օբյեկտ կկարողանա ինքնահավաքվել կամ փոխել իր հատկությունները:

2072-2099

Նանոտեխնոլոգիաները խթանում են պիկոտեխնոլոգիան: Մարդիկ կկարողանան կառավարել տրիլիոն մետր չափերի կառույցներ: Կսկսվի տեխնոլոգիական սինգուլիարիզացիայի դարաշրջանը, որը կտարածվի Երկրի սահմաններից դուրս մարդկության հետ միասին: Մեր մտածողությունն այլևս չի ունենա առավելություն արհեստական ինտելեկտի հանդեպ: Մարդիկ ու մեքենաները միաձուլված կլինեն բոլոր ոլորտներում: Շատ մարդիկ նույնիսկ չեն ունենա մարմնի հիմնական ձև: Նրանք գոյություն կունենան ծրագրերի տեսքով, գիտակցությունը կկարողանա կառավարել մի քանի ֆիզիկական մարմիններ ու ստեղծել նորերը: Մարդկանց միջև կշռային սահմանները կվերանան, ինչի հետևանքով հնարավոր չի լինի պարզել, թե որքան մարդ է ապրում Երկրի վրա և դրանից դուրս:

Հետաքրքրության համար. 80 ականներին գրած գրքում Կուռցվեյլը նշել էր, որ 2000-ականներին համակարգիչները կկարողանան հաղթել շախմատի աշխարհի լավագույն խաղացողներին: 1997-ին աշխարհի չեմպիոն Կասպարովը պարտվեց համակարգչին: Ինչպես նաև Կուռցվեյլը կանխատեսել էր, որ 2000 ականներին ավելի շատ տեքստ կարդալու են էկրաններից, ավելի շատ բովանդակություն ստեղծվելու է բանավոր խոսքով ու այլ շատ բաներ, որ այսօր իրողություն են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել