Yerkir.am-ը գրում է.
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց պետական սոցիալական աջակցություն տրամադրելու մասին մի հարց, մասնավորապես Նոյեմբերյան համայնքը դուրս էր մնացել սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկից, և կառավարության այս որոշմամբ Նոյեմբերյանը մտցվում է այդ ցանկի մեջ, դառնալով 34-երորդ բնակավայրը:
«Նոյեմբերյանը այսուհետ ստանալու է այն նույն սոցիալական աջակցությունը, ինչից օգտվում էին նախկինում հաստատված ցանկով մնացած 33 բնակավայրերը: Ընդհանուր աջակցության գումարը՝ մեկ տարվա համար կազմում է 92 միլիոն դրամ, մասնավորապես 1650 ընտանիք կստանան էլեկտրաէներգիայի, 1551 ընտանիք գազի համար գումար՝ 50 տոկոսի չափով:Կես տարվա մասը կկազմի 48 միլիոն դրամ»,- ասաց Լոքյանը՝ հավելելով, որ այս հարցը քննարկվել է վարչապետի ու համայնքի բնակիչների միջև հանդիպման ժամանակ:



