Life.panorama.am-ը գրում է.

Մայքլ Քոթանջյանը՝ նորածին որդու և ընտանեկան անցուդաձի մասին

Երգիչ, դերասան Մայքլ Քոթանջյանի որդին՝ կրտսեր Ռաֆայել-Արտյոմ Քոթանջյանի 40 օրականը դեռ չի լրացել: Արվեստագետների ընտանիքում որդու ծնունդը նոր շունչ ու նոր իմաստ է բերել. զգացողություններով ու ընտանեկան անցուդարձով Life.panorama.am-ի հետ կիսվել է Մայքլ Քոթանջյանը.

«Եթե անկեղծ գտնվեմ, երբ դեռ երեխա չունեի, երազում էի, որ առաջնեկս աղջիկ լինի ու Աստված տվեց մեզ մեր փոքրիկ արքայադստերը, միաժամանակ որպես հայ տղամարդ ցանկանում էի, որ տղա ունենամ, ով կշարունակեր մեր ազգանունը եւ փառք Աստծո՝ նա նաեւ որդի մեզ պարգեւեց: Հիմա մեր ընտանիքում անսովոր, բայց եւ շատ հաճելի խառնաշփոթ է, երեխաների ձայներ ու ավելի շատ մանկական իրեր, որոնք ընտանիքն ավելի լիքն են դարձնում»,- նշեց Մայքլն ու պատմեց հայրիկի՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի զգացողությունների մասին, երբ ծնվեց կրտսեր Ռաֆայելը.

«Հայրս իմ կողքին էր, երբ ծննդատանը անհանգիստ սպասում էինք որդուս ծնունդին, նա ինձ հետ հավասար հուզվեց ու ապրեց բոլոր զգացողությունները, որ սովորաբար հայրիկները ունենում են. այդ պահը երբեք չեմ մոռանա: Իմ եւ հայրիկիս կյանքում պապս՝ Արտյոմ Քոթանջյանը, մեծ դեր է խաղացել, նա շատ օրինակելի մարդ էր, ում անընդհատ ձգտել ենք նմանվել ես էլ, հայրս էլ: Լինելով տան միակ երեխան՝ ես շատ էի ուզում, որ ոչ միայն հորս, այլեւ պապիս անունը տամ որդուս, եւ ի ուրախություն ինձ՝ մեր երկրում արդեն թույլատրելի է երկու անուն տալ երեխային: Իմ տղան կրում է եւ հայրիկիս, եւ պապիս անունը՝ նա Ռաֆայել-Արտյոմ Քոթանջյանն է, իսկ որպես հայր՝ հույս ունեմ, որ տղաս իր անուններին արժանի կլինի եւ ինչ-որ կերպ նման կլինի հորս ու պապիս»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել