Araratnews.am-ը գրում է.
ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ մերժեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է, որ պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահպանության բանկում:
Կառավարությունը մերժեց նախագիծը` հիմնավորելով, թե սերմնաբջիջների պահպանության բանկի գործունեության, ֆինանսավորման և կարգավիճակի հետ կապված հարաբերությունները հակասում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/karavaruthyuneh-merzhec-sermnabjijneri-pahpanuthyuneh-erashxavorogh-naxagitceh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



