Ռուսաստանը պատրաստ է երկխոսություն վարել ԵՄ-ի հետ լայն շրջանակի հարցերի շուրջ՝ անցագրային լիբերալացումից մինչև էներգադաշինքի ձևավորում, բայց Եվրոպայի փոխադարձ պատրաստակամություն դեռ չի երևում: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը հունական «Կատիմերինի» թերթի համար իր հոդվածում:
«Ռուսաստանը ելնում է ԵՄ-ի հետ իրավահավասար, իսկական գործընկերային երկխոսության կառուցման անհրաժեշտությունից հարցերի ամենալայն շրջանակի շուրջ՝ անցագրային լիբերալացումից մինչև էներգադաշինքի ձևավորում: Սակայն այդպիսի փոխշահավետ և հեռանկարային ճանապարհով գնալու փոխադարձ պատրաստակամություն եվրոպացի գործընկերների շրջանում մենք դեռ չենք տեսնում»,- նշել է Պուտինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



