Այսօր Ավարայրի ճակատամարտն էր, որից սկսվեց մեր բարոյական հաղթանակների շքահանդեսը.... Նաեւ սկսվեց Վարդան-Վասակ հանգույցի պատմական հոլովույթը...
Ու այդպես, արդեն 1500 տարի է՝ մնացել ենք Տղմուտ գետի ափին, քննարկում, վիճում, համոզում, ապացուցում ենք, թե ի՞նչ եղավ Ավարայրում, հաղթեցի՞նք, թե՞ պարտվեցինք, ո՞վ էր ճիշտ, ով սխալ, Վասակը դավաճան է՞ր, թե՞ հերոս, Վարդանը հերոս է՞ր, թե՞ արկածախնդիր, ու այսպես դարեր շարունակ սեւեռվել ենք հեռու-հեռավոր այդ իրադարձությունների վրա՝ փորձելով լույս սփռել այդ կնճռոտ հարցերի վրա, պարզել հավերժորեն անպարզելի իրողություններ.... մինչդեռ....
...Մինչդեռ աշխարհը շարունակում է առաջ գնալ ու զարգանալ....Ուրիշ ժողովուրդները ներկայի ու ապագայի մասին են մտածում, պետություն կառուցում ու զարգացնում, սեւեռվում նորօրյա խնդիրների վրա, իսկ մենք մնացինք անցյալում՝ Տղմուտի ափին....