Barometer.am-ը գրում է.
Բելգիայի դաշնային դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ այսօր բելգիական Ֆլանդրիայում չորս մարդ է ձերբակալվել, որոնց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական խմբավորման անդամակցության համար: Ենթադրվում է, որ նրանք նոր ահաբեկչություններ էին նախապատրաստում երկրում և գրոհայինների էին հավաքագրում Սիրիա ու Լիբիա ուղարկելու համար:
"Չորս մարդ տարվել է հարցաքննության: Բոլորին մեղադրանք է առաջադրվել ահաբեկեչական խմբավորման անդամակցության համար",- ընդգծել են դատախազությունում՝ նշելով նաև, որ խուզարկությունների ժամանակ զենքեր ու պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20160525/17967/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել