Вконтакте սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերի թիվը 2016 թվականի դրությամբ կազմում է մոտավորապես 100 միլիոն: Աշխարհի առաջատար սոցիալական ցանցերի ցանկում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը:
Հատկանշական է, որ Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում բավականին մեծ աճ է գրանցել այս սոցցանցը: Հայ օգտատերերի թիվը 2014 թվականի տվյալներով կազմում էր շուրջ 730 հազար: Այդ տարի Հայաստանում առաջատար սոցիալական ցանցը հանդիսանում էր одноклассники կայքը:
Մի հետաքրքիր զարգացում նկատեցի այսօր: Հայաստանից դեպի одноклассники, facebook և вконтакте սոցիալական ցանցեր մուտքերի պատկերը որոշակի փոփոխություն է ունեցել: Այս պահի դրությամբ հայկական լսարանը նշված երեք սոցկայքերից ամենամեծը вконтакте-ում է: Եվ այսպես մայիսի 16-ի դրությամբ.
ВКонтакте - 998 000
facebook - 950 000
одноклассники - 898 000
Անկեղծ եմ ասում, հույս չունեմ, որ այս տեմպերը պահպանվելու են երկարաժամկետում, քանի որ միշտ էլ Հայաստանից դեպի одноклассники մուտքերը մեծ տատանումներ են տվել: Օրինակ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին հայ օգտատերերի մուտքերի թիվը իջել էր մինչև 880 հազար, սակայն արդեն 2016 թվականի հունվարին հատել էր մեկ միլիոնի շեմը:
Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանից ամենաշատ այցելվող կայքը դա ռուսական одноклассники սոցկայքն է: Սա նշանակում է, որ չնայած «պարբերական ընդհատումներին», այն շարունակում է մնալ ամենասիրվածը հայ հանրության որոշ շրջանակներում:
Вконтакте կայքում գրանցված հայ օգտատերերի սեռային բաշխումը մոտավորապես նման է facebook-ում մուսուլմանական երկրների լսարանների բաշխվածության պատկերին: Ավելի կոնկրետ ասած, Вконтаке-ում գրանցված հայ օգտատերերի իգական և արական սեռի ներկայացուցիչների թիվը բավականին մեծ տարբերություն է տալիս: Տղամարդիկ ճնշող մեծամասնություն են:
Գրանված օգտատերերի 66.9%-ը արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 30.9%-ը իգական: Մնացած 2.2%-ը սեռ չեն նշել: Հատկանշական է, որ ի տարբերություն ռուսական սոցկայքին կանանց ու տղամարդկանց միջև տարբերությունը բավականին քիչ է և հավասարաչափ են բաշխված facebook-ի պարագայում: 950 հազար հայ օգտատերերի մոտավորապես 50%-ը իգական և 50%-ը արական սեռի ներկայացուցիչներ են:
Ինչպես տեսնում ենք facebook-ում կանայք ու տղամարդիկ ունեն հավասաև «թվով ձայներ»: Ինչպես արդեն նշեցի, Вконтакте կայքում գրանցված հայ օգտատերերի սեռային բաշխումը շատ նման է facebook-ում մուսուլմանական երկրների լսարանների բաշխվածության պատկերին: Ավելի կոնկրետ մուսուլմանական երկրներում, օրինակ Մարոկկոյում ունենք 68-%-ից ավել տղամարդկանց ներգրավվածություն, Իրաքում՝ 76%-ից ավել, Սաուդյան Արաբիայում՝ 84%-ից ավել և այլն: Մենք այս պահին ավելի մոտ ենք Մարոկկոյին: Ի դեպ նշեմ, որ բացի facebook-ից Вконтакте-ում նույնպես մուսուլմանական երկրների պարագայում գործ ունենք կանանց ու տղամարդկանց թվի հսկայական տարբերության հետ:
Թե ինչու են մուսուլմանական երկրներում կանայք ավելի քիչ տղամադրկանցից, հակված եմ կարծելու, որ այն կարող է պայմանավորված լինել այդ երկրների ծայրահեղ պահպանողականությամբ: Նույն տրամաբանության մեջ չի տեղավորվում Հայաստանի դեպքը, քանի, որ.
1. Ֆեյսբուքում ունենք լրիվ հակառակ պատկերը
2. Կանանց նկատմամբ պահպանողական կեցվածքը անհամեմատելի ցածր է մուսուլմանական երկրներից
Բնականաբար ճիշտ չէ համեմատել տարբեր սոցկայքերի միևնույն ցուցանիշները, բայց կարծում եմ՝ սա ժամանակի հարց է և իգական սեռն ակտիվ տեղաշարժ պետք է կատարի ռուսական սոցկայք....Instagram-ի փոխարեն: