Պուտինը ներեց Սավչենկոյին, Պորոշենկոն` հերոսի կոչում շնորհեցYerkir.am-ը գրում է.

Ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին այդ երկրի նախագահ Պյոտր Պրոշենկոն շնորհել է «Ոսկե աստղ»` Ուկրաինայի հերոսի  շքանշան:

Այօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներում էր շնորհել ՌԴ-ում ազատազրկման դատապարտված Սավչենկոյին: Իսկ Ուկրաինայում համաներմամբ ազատ են արձակվել ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Ալեքսանդրովը եւ Եվգենի Երոֆեեւը, որոնց փոխանակել են Սավչենկոյի հետ:

Սավչենկոյին   տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում: Նրան  դիմավորելու  է եկել նաև նախագահ Պորոշենկոն. նա  հայտարարել է, որ Սավչենկոյից հետո վերադարձնելու են  Ղրիմն ու Դոնբասը:

Սավչենկոյի համաներումը ողջունել է նաև Եվրամիությունը: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ Սավչենկոյին անհամբեր սպասում է Ստրասբուրգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել