Ես այլեւս արձանների մասին չեմ խոսելու ու չեմ գրելու: Այս բոլոր արձանների տեղադրման մասին Երևանի ավագանու նիստերում մեկ, երկու տարի առաջ շատ ենք խոսել, հիմնականում արժանացել ՀՀԿ-ի բուռն հակագրոհին: Իսկ լրատվամիջոցներն ու հասարակությունը, ճարտարապետների հանրությունը մեծիմաասամբ չեն էլ հետեւել, արձագանքել, ապա` հետեւել բուն պրոցեսին: Ցավով արձանագրում եմ, որ, այ, միշտ էսպես հետեւանքների դեմ կռիվ եք տալու: Այն ժամանակ, երբ հնարավոր էր կանխել այս ամենը, "օրվա թեմաներն" այլ էին ու դրանցով էինք զբաղված. ոչ մեկի չէին հետաքրքրում ոչ ավագանում տեղի ունեցողը, ոչ տարածված հաղորդագրությունները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/457124371159734
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել