Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկյան ռեփեր Էմինեմը իր The Marshall Mathers LP ալբոմի թողարկման 16-ամյակի կապակցությամբ վերաթողարկել է դրա հատուկ տարբերակը, որի կոմլեկտը իր մեջ ներառում է նաև երաժիշտի մանկության տան քարերից մեկը։
Երաժիշտը մեծացել է Դետրոյտում գտնվող տանը։ Տան նկարը պատկերված է The Marshall Mathers LP ալբոմի և դրա սիքվելի՝ The Marshall Mathers LP 2-ի (2013) շապիկի վրա։
Տունը քանդվել է 2013 թվականին, բայց Էմինեմը պահպանել է դրա 700 քարերը որպես հիշատակ։ Այժմ դրանք կարելի է ձեռք բերել 313 դոլարով։ Հավաքածուի մեջ մտնում է քարը, դրա սերտիֆիկատը, երաժշտական սկավառակը և ժետոն, որը պատրաստված է տան փայտերից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/05/25/eminem/484616
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



