Araratnews.am-ը գրում է.
Google-ի նախկին ղեկավար Էրիկ Շմիդտը խոստովանել է, որ օգտագործում է iPhone սմարթֆոն: The Guardian բրիտանական պարբերականը գրում է, որ դրա մասին նա ասել է Ամստերդամում անցկացվող Startup Europe Fest փառատոնի ժամանակ, որտեղ ներկա է եղել նաև Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը:
Որպեսզի փրկի իրավիճակն այդ խոստովանությունից հետո, Շմիդտը նշել է, որ օգտագործում է նաև Samsung Galaxy: Չնայած այդ սմարթֆոնը Google-ի արտադրանք չէ՝ այնուամենայնիվ աշխատում է Google-ի Android օպերացիոն համակարգով: Շմիդտը նաև հավելել է, որ Samsung-ի մարտկոցներն ավելի լավն են, քան մնացած սմարթֆոններինը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/google-i-naxkin-ghekavareh-xostovanel-e-or-iphone-e-ogtagortcum/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



