45199Araratnews.am-ը գրում է.

Հայաստանի շախմատի ֆեդերացիան սեպտեմբերին Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային մասնակցելու որոշում դեռ չի կայացրել. ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, թե ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ հայ շախմատիստները մասնակցելու են Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:

«Դեռ այդպիսի որոշում չկա: Մենք քննարկում ենք, բայց դեռ որոշում չի կայացվել: Մեզ առաջարկ է եղել, թե ցանկալի կլիներ, որ մենք մասնակցենք, սակայն որոշում դեռ չի կայացվել, ուղղակի իրենք, հավանաբար, ներկայացրել են իրենց ցանկությունը»,- ասել Լպուտյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել