Panorama.am-ը գրում է.

Գյումրիում միկրոավտոբուսի՝ սյանը բախվելու հետևանքով երեք տուժածներ այսօր կվիրահատվեն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

«Նրանց վիճակը գնահատվում է կայուն: Վիրահատությունից հետո հավանաբար մեկը կմնա վերակենդանացման բաժանմունքում, մյուսները վիրաբուժության բաժանմունքում են»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով, տուժածներից մեկը երեկ դուրս է գրվել: Այս պահին բժշկական կենտրոնում  շարունակում է վթարից տուժած 7 քաղաքացի:

Երեկ տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել է վնասվածքաբանության բաժանմունք: Վերջինիս մոտ ախտորոշվել է զույգ թիակների փակ բազմաբեկորային կոտրվածք` տեղաշարժով,  առկա են գլխի բազմակի սալջարդ վերքեր, մարմնի բազմաթիվ քերծվածքներ: Հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել