Araratnews.am-ը գրում է.
Փախստականների շուրջ ձեռք բերված համաձայնության շրջանակում Թուրքիային 3 մլրդ եվրո տրամադրելու խոստումը Եվրամիությունը գործնականում չի կատարում, ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ցավոք, մենք տեսնում ենք, որ Եվրամիության խոստացած միջոցները տեղ չեն հասնում: Չնայած ինձ խոստացել են, որ մինչև հուլիս մեկ միլիարդ եվրո կտրամադրվի: Այդ գումարները մեր գրպանները չեն գնալու, այլ ուղղվելու են փախստականների ճամբարներ` կարիքավորներին»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով` «Թուրքիան Եվրամիությունից նվիրատվություններ չի ակնկալում, այլ ազնվություն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել