Panorama.am-ը գրում է.

«Սուրենավան, Արմաշ ու մոտակա գյուղեր ձեր մեքենաները ապահով ծածկի տաք մտցրեք, կարկտի օջախ է մոտենում, արագ արագ արագ»: Նախօրեին այդ համայնքների բնակիչներին  զգուշացրել էր ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սուրենավանի համայնքապետ Կարո Կարապետյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կարկուտ «թու, թու, փառք աստծո», չի եկել, վնասներ չկան:

Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանն էլ տեղեկացրեց, որ տարբեր ժամերի քիչ տևողությամբ գյուղի տարբեր հատվածներում կարկուտ եկել է, սակայն պատճառած վնասներ չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել