Գռեհիկ, սեքսուալ ու չարացած. Դի Կապրիոյի կարիերայի սև բիծըNewmag.am-ը գրում է.

Լեոնարդո Դի Կապրիոն և Թոբի Մագուայերը Vimeo վիդեոկայքին վերջերս խնդրել են ջնջել այս ֆիլմը. դերասանների կարծիքով այն կարող է վնաս հասցնել իրենց համբավին։ Ըստ նրանց վարկածի, իրենք չգիտեին, որ նկարահանվում են ֆիլմում, կարծում էին ընդամենը ուորքշոփ է (ուսումնական ֆիլմ կամ դասընթաց), թեև հենց դրա համար իրենց հասանելիք օրը 575 դոլարը տղաները ստացել էին մինչև վերջին սենթը։

Պատկերացրեք` երեկոյան սեղանի շուրջ ծխող և ծամող երիտասարդների խումբ, անհարգալից վերաբերմունք միմյանց նկատմամբ, դիմացինին վիրավորելով կայանալու ցանկություն, հայհոյանքներ և արցունքներ։ Այն, ինչ կատարվում է այսօր գրեթե բոլոր երևանյան փաբերում ուրբաթ երեկոյան, քսան մեկ տարի առաջ նկարագրել է Ր. Դ. Ռոբը՝ նատուրալիզմին հասնող ռեալիստությամբ։ Անհայտ և երիտասարդ ռեժիսորն իրար գլխի էր հավաքել իր պես սկսնակների՝ Լեոնարդո Դի Կապրիոյին, Տոբի Մագուայերին, Սքոթ Բլումին, Քեվին Քոնոլիին և մի քանի սիրունիկ աղջնակների, որոնք, ցավոք, այդպես էլ մնացին պարզապես սիրունիկ աղջնակներ։

Ֆիլմի առանցքում է Դի Կապրիոյի հերոսը: Նա պատմության սկզբում ակտիվորեն զանգահարում է բոլոր ծանոթ աղջիկներին, որպեսզի նրանցից մեկի հետ անցկացնի երեկոն՝ սկզբում զրույցներ ու ալկոհոլ, հետո բնականաբար` սեքս։

Տղաները հաճախ են հավաքվում «Դոն’ս Փլամ» կոչվող սրճարանում՝ սուրճի, սենդվիչների և կարտոֆիլ ֆրիի շուրջ։ Նրանք ծխում են, կատակում, քննարկում իրենց պրիմիտիվ կյանքի ամենաինտիմ մանրուքները։ Ամեն ինչ թվում է երիտասարդական սովորական առօրյա` «մի տեղ լռվելու» պես անմեղ ու աննպատակ, սակայն սա պարզապես սկիզբն է։

Ունենալով բազում բարդույթներ՝ տղաները ամեն կերպ փորձում են ցուցադրել իրենց, հայտնվել հավաքվածների ուշադրության կենտրոնում, լինել հպարտ, ցանկալի և գրավիչ։ Նրանց կատակներն էլ, գուցե ինքնաբերաբար, ստացվում են վիրավորական՝ ծայրահեղ թունավոր հեգնանքով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել