Newmag.am-ը գրում է.
Բարերի մասին
Վերջ բարերին, կուշտ եմ: Հանեք դրանք իմ գործերի ցանկից: Հիմա, երբ բար եմ գնում, սիրտս խառնում է, դռնից ներս եմ մտնում ու սկսում եմ փսխել: Ես շատ բարերում եմ եղել, չափից դուրս շատ: Հասկանո՞ւմ ես, էդ ամենը լավ է, եթե երիտասարդ ես: Երբ քեզ դուր է գալիս բռունցք թափ տալ ինչ-որ մեկի վրա, քեզ մաչոյի տեղ դնել` փորձելով մի անբարոյականի կպցել: Իմ տարիքում այդ ամենն էլ պետք չէ: Հիմա ես բար եմ մտնում միզելու համար: Չափազանց շատ տարիներ եմ ես այնտեղ անցկացրել:
Ալկոհոլի մասին
Ալկոհոլը հավանաբար Երկրի վրա գոյություն ունեցող ամենալավ բաներից է, և մենք երկուսս վատ հարաբերությունների մեջ չենք: Այն կործանիչ է շատեի համար, բայց ոչ` իմ: Այն ամենը, ինչ ստեղծում եմ, անում եմ, երբ հարբած եմ: Անգամ կանանց հետ: Գիտե՞ս, ես միշտ զուսպ եմ եղել սեքսի հարցում, բայց ալկոհոլը թույլ է տալիս ավելի ազատ լինել, սեքսուալ առումով ազատ: Թեթևացնող է, որովհետև ես, ընդհանուր առմամբ, նուրբ եմ ու ինքնամփոփ: Ալկոհոլը թույլ է տալիս լինել այնպիսի հերոս, որը լայնաքայլ անցնում է ժամանակի ու տարածության միջով` անելով այդ բոլոր հերոսական գործերը… Այնպես որ, այո, ես սիրում եմ այն:
Ծխելու մասին
Սիրում եմ ծխել: Ալկոհոլն ու ծխախոտը հավասարակշռում են իրար: Ծխում եմ, որ արթնանամ հարբեցողությունից, և գիտե՞ս` այնքան եմ ծխում, որ ձեռքերիս երկու ափերն էլ դեղնում են: Տեսնո՞ւմ ես` կարծես ձեռնոց դրած լինեմ… Գրեթե շագանակագույն են… Ու այդ ժամանակ ասում ես. «Գրողը տանի, ինչի՜ են նման իմ թոքերը: Աստված իմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ