PanARMENIAN.Net-ը գրում է.
Հայաստանում Միասնական պետական քննությունների (ՄՊՔ) առաջին փուլին կմասնակցի 11.375 դիմորդ: Այս մասին տեղեկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
«Այս ցուցանիշը հաշվի է առնում միայն այն դիմորդներին, ովքեր հայտեր են ներկայացրել կենտրոնացված քննություններ անցկացնող բուհերում: Այս թվի մեջ ներառված չեն Կոնսերվատորիայի, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի, Կինոյի և թատրոնի, Գեղարվեստի ակադեմիայի, Ճարտարապետության և շինարարության ազգային ակադեմիայի դիմորդները, ովքեր հանձնելու են կենտրոնացված ներբուհական քննություններ», - լրագրողներին պարզաբանել է Մելիքյանը:
Նա ընգծել է, որ դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 400-ով, միաժամանակ, ավելացել է Սյունիքի և Տավուշի մարզերից, ինչպես նաև Ղարաբաղից դիմորդների քանակը, գրում է Նովոստի Արմենիան:
Մելիքյանը հավելելէ, որ Կառավարությունը հաստատել է հանրապետության բոլոր բուհերի մասնագիտությունների, ընդունելության քննությունների, անվճար և վճարովի տեղերի ցուցակները:
Մելիքյանի խոսքով, այս տարի ՄՊՔ-ի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կարգապահությանը: Այն դիմորդները, ովքեր քննության ժամանակ կփորձեն օգտվել տարբեր սարքերից և գաջեթներից, կհեռացվեն քննություններից։
Առաջին ՄՊՔ-ն տեղի կունենա հունիսի 3-ին, վերջինը ` հունիսի 24-ին: Ամբողջ Հայաստանում կգործի 30 քննական կենտրոն, որոնցից 10-ը` Երևանում:



