Life.panorama.am-ը գրում է.

Մայիսի 28-ին Մոսկվայի Golden Palace համալիրում երկրորդ անգամ կկայանա «Arm fashionday2016» հայկական նորաձևության հայտնի հայազգի մոդելավորող-դիզայներների աշխատանքների գարնանային ցուցադրությունը:
Այս տարի ցուցադրությանը կմասնակցեն 8 հայազգի հագուստի և աքսեսուարների դիզայներներ, այդ թվում` Արամ Նիկոլյանը` իր «Ուրֆա» հավաքածուով (հավաքածուի դեռևս չցուցադրված հատվածը), Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանը կներկայացնի իր նոր` «Կարպետ» և «Խաչքար» հավաքածուները: El’ka հարսանյաց սրահի հիմնադիր Հասմիկ Աբրահամյանը կներկայացնի հարսանյաց զգեստների իր նոր հավաքածուն:
Կլինեն նաև մոսկովյան մասնակիցներ` հագուստի մոդելավորող Անի Մանուկյանը, ով ներկայացնելու է երեկոյան զգեստների նոր հավաքածուն, և պարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը` իր Varda TM լողազգեստենրի հավաքածուով:
«Միջոցառման նպատակը հասարակության լայն շրջանակներին տաղանդավոր հայ մոդելավորող - դիզայներների օրիգինալ զգեստները մեկ հարթակում ներկայացնելն է», - ասել է միջոցառման համակարգող Նաիրա Նիազյանը:
Վերջինս նաև հավելեց, որ շոուի շրջանակներում կանցնկացվի մրցույթ, որում մասնակցություն կունենան երեք սկսնակ մոդելավորողներ` Մարգարիտ Նանուշյանը, Տիգրան Վահանյանը և Ռոզա Մինասյանը: Նրանց հնարավորություն կտրվի ներկայանալու և մասնակցելու նման խոշոր միջոցառման` արդեն կայացած դիզայներներ–մոդելավորողների հետ հավասար:
Մրցույթի հաղթողին հնարավորություն կտրվի երկու ամսվա ընթացքում վաճառքի հանել իր հավաքածուն մոսկովյան մուլտիբրենդերից մեկում:
Սկսնակների աշխատանքները գնահատելու է փորձագիտական ժյուրին, որի կազմում են դիզայներ Արմեն Երիցյանը, մոսկվայաբնակ կոշիկի դիզայներ Տիգրան Ալբերտին և ոճաբան Եսայի Սիմիկյանը:

Armfashionday-ը հասցրել է խոշոր և երկար սպասված իրադարձության համբավ ձեռք բերել Ռուսաստանի և Հայաստանի նորաձևության ոլորտում: Միջոցառմանը հյուրերի թվում ներկա կլինեն VIP-անձինք, մեդիայի, բիզնեսի ու շոու-բիզնեսի, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախատեսված է, որ միջոցառմանը կմասնակցեն մոտ 2000 անձինք: VIP-հյուրերից իրենց ներկայությունը արդեն հաստատել են Անաստասիա Վոլոչկովան, ով հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, մոդելավորող Յանա Շևչենկոն, իտալացի օպերային և փոփ-երգչուհի Աննա Ազերլին, նորաձև հագուստի դիզայներ Յուլիա Դալաքյանը, հագուստի և աքսեսուարների դիզայներ Սվետլանա Եվստիգնեևան, դերասանուհի և երգչուհի Աննա Կալաշնիկովան, երգիչ Յուրի Տիտովը և այլոք:
Armfashionday-ն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Մոսկվայում: 2015թ. դրանում մասնակցություն ունեցան 500 անձինք: Միջոցառումը մեծ արձագանք ստացավ Ռուսաստանում և Հայաստանում, ինչպես նաև ակտիվ կերպով լուսաբանվեց ռուսական ու հայկական ԶԼՄ-ների կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ