Panorama.am-ը գրում է.
Սիսիան-Գորիս ճանապարհը բարեկարգված է, նորմալ է, մասնակի ասֆալտապատում է արվել, փոսային նորոգումները ամբողջությամբ վերջացված են: Այդ մասին այսօր Ազգհային ժողովում ճեպազրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա):
Նշենք, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ այդ ճանապարհի անբարեկարգ լինելու պատճառով, երբ դժվարացել էր Արցախ գնալը, շատերն էին դժգոհություն հայտնել:
Նախորդ տարվա բյուջեի հետ կապված Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ 2014-ի համեմատ այն նորմալ է եղել, իսկ 2016-ը «համոզված եմ, լավ կլինի»:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած ութ հարյուր հեկտարին, Խաչատրյանն ասաց. «Ո՞վ ա չափել է, էդ 800 հեկտարն ո՞վ ա չափել: Հարաբերական ա ասել, Սերժ Սարգսյանը հո չի՞ ասել կոնկրետ 800 հեկտար, ո՞վ ա չափել ութ հարյուր հեկտար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



