Panorama.am-ը գրում է.

«Ինչպես միշտ Հայաստանի հանրապետությունում ընդունվում են օրենքներ, որոնք առաջին հայացքից լավն են և եթե այդ օրենքները իրագործվեն, կունենայինք ժողովրդավարական օրենքների երկիր, բայց մի բան է, որ ընդունվում է օրենքը և մեկ այլ բան է կատարումը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ անդրադառնալով մայիսի 17-ին ԱԺ ընդունած  «Դեղերի մասին» օրենքի նախագծին:  

Նրա խոսքերով՝ այս օրենքը լավն է, բայց կան դրույթներ, որոնց կիրառումից կտուժի սպառողը: Մասնավորապես, ըստ նրա, նոր օրենքում կան գովազդների վերաբերյալ բացթողումներ, որոնց պատճառով սպառողը կտուժի:

«Այս օրենքում ես տեսնում են կետեր, որոնք կբերեն մոնոպոլիզացիայի: Մեր պետության նախագահը, վարչապետն այսօր պայքարում են մենաշնորհների դեմ, իսկ այստեղ արդեն ի սկզբանե ի հայտ է գալիս մենաշնորհների դիրքի չարաշահում»,- ասաց Մելիտա Հակոբյանը՝ հավելելով, որ օրենքի նախագծում նշված էր, որ պետք է ստեղծվեր հանձնաժողով, որում պետք է ընդգրկվեին սպառողական կազմակերպություններ, սակայն ոչ մի քննարկման  իրենք չեն մասնակցել և այլ սպառողական կազմակերպություններ ևս չեն մասնակցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել