Life.panorama.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կասկած է հայտնել, թե արդյոք Թուրքիան կկարողնա բավարարել վիզային ռեժիմի վերացման համար առաջադրված պայմանները, որպեսզի ստանա ազատ մուտք Շենգենյան տարածք։
«Հավանական է, որ մինչև հուլիսի 1-ը որոշ պայմաններ չեն իրականանա։ Այլ կերպ ասած, վիզաների վերացում չի լինի՝ մինչև որոշ պայմաններ չիրականացվեն»,- ասել է Մերկելը նախօրեին՝ Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։
Մերկելը նշել է, որ վիզային ռեժիմի վերացման համար անհրաժեշտ է իրականացնել 72 կետերը, որոնք նոր չեն, այլ ԵՄ-ի կողմից ներկայացվել են 2013թ․-ի դեկտեմբերին։
Նշենք, որ Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացումը ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագրի մի մասն է կազմում։ Թուրքիան սպառնում է չեղարկել համաձայնագիրը, եթե ԵՄ-ն առաջիկայում ազատ վիզային ռեժիմ չսահմանի Թուրքիայի քաղաքացիների համար։ ԵՄ-ն էլ Թուրքիայից պահանջում է վերափոխել հակաահաբեկչական օրենքը, որը նա կիրառում է նաև ընդդիմադիրներին ու լրագրողներին լռեցնելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/05/24/merkel/484103
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



