Armtimes.com-ը գրում է.

Նոր դեպք Հանրապետության հրապարակում. կինը մտել էր շատրվանների ջրավազանը(լուսանկարներ)

Մեր թղթակիցը Հանրապետության հրապարակից տեղեկացնում է, որ այսօր կրկին մի կին էր մտել շատրվանների կենտրոնի ջրավազանը: Կնոջը ջրավազանից դուրս են բերել ոստիկանության աշխատակիցները, որից հետո նա հեռացել է:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ կնոջ ինքնությունը չեն պարզել. ոստիկանների խնդրանքով նա դուրս է եկել ջրավազանից, չի ներկայացրել, որեւէ բողոք չի հայտնել ու հեռացել է:

լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել