Armsport.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից,- տեղեկացնում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վան Գալին եւ իր մարզչական շտաբին 2 տարիների ընթացքում կատարած հիանալի աշխատանքի համար:
Վան Գալը պրոֆեսիոնալ աշխատանք է կատարել: Նա հեռանում է եւ մեզ թողնում բացահայտված տաղանդների: Ակումբը նրան հաջողություն է մաղթում»,- հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել