Ներսս տակնուվրա է լինում, որ հերիք չի ամեն կողմից խնդիր են ստեղծում, մի հատ էլ խորքային խնդիր են ստեղծում աշակերտների համար...
«Ահա մի նախադասություն «Հայոց եկեղեցու պատմություն» 9-րդ դասարանի դասագրքից (2005, էջ 24). «Առանց Աստծու նկատմամբ հավատի չի կարող լինել բարձր բարոյականություն, սրբություն և վեհություն»:
Իսկ «Սեր» թեման սկսվում է այս նախադասությամբ (էջ 28).
«Բարոյական արժեհամակարգի գագաթը Աստծու հանդեպ սերն է»»։
Հրաչ Մարտիրոսյան ջան, իմ համար ապրում էի անմեղ ու անմռունչ, ո՞ւմ էի վատություն արել, որ էս ուղեղ լվացման առարկայից մեջբերում արեցիր ու օրս փչացրեցիր
Իսկ եթե լուրջ, ովքեր են էս գրքի հեղինակները, լավ, հասկացանք, շեղված եք, բայց լավ, ո՞նց կարելի է էրեխուն էսքան ճզմել, ինչի՞ եք ուզում աշակերտի միտքը կաղապարել, ինչի՞ չեք թողում, որ խաղա աշակերտի միտքը, քննադատական մտածողություն զարգանա....
Հարգում եմ բոլորի կրոնի ազատության իրավունքը, բայց էսպես դուք եք խախտում այդ իրավունքը, կամ մենք աշխարհիկ պետության քաղաքացիներ ենք, ու մեր երեխաներին չպետք է կրոն պարտադրել...
Պետք է դադարեցնել այդ առարկայի դասավանդումը ու եկեղեցու պատմությունը ներկայացնել պատմության դասագրքերով, ինչպես որ մենք ենք անցել ժամանակին, ու այդ առարկայի անվան տակ կրոն չքարոզել...
#Ալահուակբար, #մեՈւրիշկարգիԲիզմինդիր