1351517868Araratnews.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել արդարադատության նախարարությանը խստացնել քաղաքական և ընտրական գործընթացների ժամանակ բռնություն գործադրելու համար պատիժը, հայտնում է Ռիա Նովոստին:

Նա  հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընդդիմադիր գործիչներից մեկին ծեծի ենթարկելու դեպքից հետ: Վրացական հեռուստաընկերությունները տեսանյութ էին հրապարակել, որում երևում է, թե ինչպես են իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցները ընտրատեղամասի մոտ ծեծի ենթարկում «Ագզային շարժում» կուսակցության առաջնորդներին: Ծեծկռտուքին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ:

«Երկրի ղեկավարությունը չի հանդուրժի որևէ բռնություն ընտական գործընթացի ժամանակ: Մեր արձագանքը կլինի խիստ ցանկացած անձի հանդեպ, որ քաղաքական ուժին էլ նա աջակցի»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել