Ազգ, ֆեյսբուքյան էս տարիների ընթացքում խորապես գիտակցել եմ, որ գրագետ գրելը, գրական հայերենով արտահայտվելը ՅեԴամնացություն է, բայց ամեն դեպքում ասեմ. Էս ինտերնետի հնարավորությունները ձգտում են անսահմանության, ու եթե ուզենաք՝ կարող եք շատ հանգիստ գրել ձեզ հետաքրքրող բառն ու ստանալ դրա ճիշտ ձեւը։ Գոնե, այսպես կոչված, ֆեյսբուքյան «պաստառներ» սարքելուց առաջ մի քիչ նեղություն տվեք ձեզ։ Ախր սխալներին էլ չափուսահման կա. երբ չորստառանի բառի մեջ հինգ սխալ եք անում, բայց ձեր գրածն էլ մատուցում եք առնվազն նույն հանդիսավորությամբ, ոնց որ ասենք՝ Շեքսպիրին, էդ արդեն... էդ արդեն... էդ արդեն...
Մեղա-մեղա, բերանս ինչ բառ եկավ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: