Արսենի և Լիկայի հերթական վեճից հետո, երբ նրանք հաշտվում են, Մուշեղը պատահաբար տեսնում է նրանց գրկախառնված վիճակում: Իրավիճակը փրկելու համար Արսենը և Լիկան ստիպված ստում են, Մուշեղին ասելով, թե իբր մահացել է Լիկայի տատիկը: Նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչ հետևանք կարող է ունենալ իրենց սուտը: