Եթե իսկապես կա կամք կոռուպցիայի դեմ պայքարելու համար, ապա սոցապի տեսուչին կամ ծննդատան բուժքույրին պատժելը դեռևս կոռուպցիայի դեմ պայքար չէ: Անհրաժեշտ է քրեական պատասխանատվության ենթարկել տնտեսական ու քաղաքական էլիտայի՝ կոռուպցիայի մեջ թաթախված, պետական բյուջեն անխնա թալանող , պորտաբույծ, անհայրենիք ու ակամայից ադրբեջանամետ ամենաբարձր չինովնիկներին: Իմ դիտարկումներով, նման անձն ավելի վտանգավոր է պետության համար, քան ադրբեջանցի դիպուկահարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: