Արձանագետ չեմ, ուղղակի պատմական դրամաներն եմ արձանագրում
Հիշեցի Անդրանիկի արձանից դժգոհությունները՝ բա ինչո՞ւ երկու ձի։ Քանդակագործը մանրամասն բացատրում էր, թե ինչու է երկու ձի քանդակել։ Հետո Առնո Բաբաջանյանի արձանի պատմությունը՝ մատներն ու եղունգները երկար են։ Տարան մի քիչ տաշեցին, եթե հիշում եք։ Դրանից էլ առաջ Ենգիբարյանի արձանից էին դժգոհ։ Դե այդ հեռավոր ու ունայն ժամանակներում հասարակությունն այդքան էլ ընդգրկված չէր հանրային դիսկուրսում՝ գործիք չկար։
Հիմա մյուս Բաբաջանյանի արձանը...
Բայց մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ սովորաբար դժգոհություններն անցնում ու մոռացվում են, իսկ արձանները մնում են։
Սա Հայաստան է և վերջ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/691379490964971
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել