168.am–ը գրում է.

Երիկամները չափազանց կարևոր են մեր ամբողջ օրգանիզմի համար: Դրանք մաքրում են օրգանիզմն ավելորդ աղերից, տոքսիններից և ավելորդ տարրերից:
Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է լավացնել երիկամների աշխատանքն ու պահպանել դրանց առողջությունը, քանի որ ժամանակի ընթացքում երիկամներում տոքսիններ ու աղեր են կուտակվում:
Healthyfoodhouse կայքն առաջարկոմ է հեշտ և անցավ միջոց՝ երիկամների աղերից և տոքսիններից ազատվելու համար:
Մեկ փունջ մաղադանոսը կտրատեք, վրան այնքան ջուր ավելացրեք, որպեսզի տերևները ծածկվեն: Դրեք կրակին: Երբ խառնուրդը եռա, կրակն իջեցրեք, թողեք եփվի ևս 10 րոպե:
Ապա վերցրեք կրակի վրայից և սառեցրեք, քամեք և ստացված լուծույթը դրեք սառնարանում:
Օրական մեկ անգամ խմեք այս խառնուրդից 1 բաժակ: Այս պրոցեդուրայի երկրորդ օրը կզգաք, որ մեզը փոխել է իր գույնը, ինչն էլ կնշանակի, որ երիկամների մաքրման գործընթացը սկսվել է:
Պրոցեդուրան պետք է կրկնել ամիսը 2 անգամ:
Այնուամենայնիվ, եթե կասկածում եք, որ երիկամային քարեր ունեք, ապա այս հյութը խմելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:



