Barometer.am-ը գրում է.
Ավստրալական ֆեմինիստական Cherchez la Femme կազմակերպության ակցիայի շրջանակում Facebook-ում հրապարակվել է 155 կգ քաշով 30-ամյա ամերիկուհի՝ Թեսս Հոլիդեյի լուսանկարը, որն արգելվել է Facebook-ի կողմից, պատճառաբանվելով, որ նրա պատկերը խախտում է սոցիալական ցանցի էսթետիկ սկզբունքների քաղաքականությունը:
Հոլիդեյի լուսանկարը չի հեռացվել, սակայն Cherchez la Femme-ին թույլ չեն տվել գովազդել իրենց "Ֆեմինիստություն և ավելորդ քաշ" ակցիան Facebook Ads ծառայության միջոցով: Ակտիվիստներին խորհուրդ են տվել փոխել լուսանկարը:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20160523/17876/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել