218136.640xpAraratnews.am-ը գրում է.

Հնդկական NDTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Apple-ի ղեկավար Թիմ Կուկը խոստովանել է, որ ԱՄՆ-ի սահմաններից դուրս iPhone-ի գները շատ բարձր են, և ընկերությունը դիտարկում է գները նվազեցնելու հնարավորությունները, հայտնում է Vesti.ru-ն:

«Խնդիրը նրանում է, որ մաքսատուրքներն ու հարկերը էականորեն բարձրացնում են գները: Մեր շահութաբերությունը Հնդկաստանում ավելի շատ է, քան ԱՄՆ-ում, սակայն ընդունում են, որ գները շատ բարձր են: Մենք նախատեսում ենք որոշ քայլեր իրականացնել, որոնք թույլ կտան նվազեցնել գները: Միաժամանակ մենք չենք պատրաստվում իջեցնել որակի նշաձողը»,- ասել է Apple-ի ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել